Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Ահարոնն առանձնացվեց, որպեսզի ինքը և իր որդիները հավիտյան Սրբություն սրբոցում Տիրոջ առջև խունկ ծխեն, պաշտամունք մատուցեն նրան և նրա անունով աղոթեն մշտապես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսեսը։ Որոշվեց, որ Ահարոնն ինքը և ապա իր որդիները առանձնացվեն ամենասուրբ բաները հավիտյան սրբագործելու, Տիրոջ առջև խունկ ծխելու, նրան ծառայելու և նրա անունով օրհնելու հավիտյան։ |
Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։
Մաքուր ոսկուց թիթեղ կպատրաստես և դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, “Ընծայված Տիրոջը” կփորագրես։
Ես պիտի սրբագործեմ Վկայության խորանն ու զոհասեղանը, պիտի սրբագործեմ Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի նրանք ինձ համար քահանայություն անեն։
Ամրամն իրեն կին առավ իր հորեղբոր դուստր Հովքաբեթին, որը նրան ծնեց Ահարոնին, Մովսեսին ու նրանց քույր Մարիամին։ Ամրամն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Եվ Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո նահապետական տունը պատասխանատու եք սրբությունների նկատմամբ կատարվող մեղսագործությունների համար, ինչպես նաև դու և քո որդիներն եք կրելու ձեր քահանայագործության ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատվությունը։
Նրա կնոջ անունն էր Հովքաբեթ, որ Ղևիի դուստրն էր։ Նա Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։
Կահաթինը՝ Ամրամի գունդը, Իսահառի գունդը, Քեբրոնի գունդը և Ոզիելի գունդը։ Սրանք Կահաթի գնդերն են։
Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։
Պողոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառան, կոչված առաքյալ լինելու, ընտրված քարոզելու Աստծու Ավետարանը,
Բայց Աստված, որ ընտրել էր ինձ հենց իմ մոր որովայնից և կոչել իր շնորհի միջոցով, երբ կամեցավ
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։
Այնտեղ թող գան նաև ղևտացի քահանաները, որովհետև Տերը՝ քո Աստվածը, նրանց է ընտրել՝ իր առջև կանգնելու և իր անունով օրհնելու. թող նրանց ասածով վերանան բոլոր վեճերն ու գրգռությունները։
Եվ որևէ մեկը ոչ թե ինքն իրենից է առնում այս պատիվը, այլ առնում է նա, ով Աստծուց է կանչված, ինչպես Ահարոնը։
Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։
քո հոր տանը հայտնապես երևացի և Իսրայելի բոլոր ազգատոհմերի միջից ընտրեցի քո հոր տունը, որպեսզի նրանք ինձ համար քահանայագործեն, որ իմ զոհասեղանին բարձրանան, խունկ ծխեն, իմ առջև եփուդ հագնեն։ Ես քո հոր սերունդներին իբրև կերակուր տվել եմ Իսրայելի որդիների մատուցած ընծաներից։