Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը շատ երկաթ հավաքեց դռների ու դարպասների բևեռների և ծխնիների համար, ինչպես նաև չափազանց շատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը շատ երկաթե գամեր և կեռիկներ պատրաստեց դռների փեղկերի համար, առատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ, |
Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։
Տիրոջ տան շինության համար տվեցին հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ և հարյուր հազար տաղանդ երկաթ։
Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակությամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չուներ։
Սյուները երկուսն էին, մեծ ավազանը՝ մեկը. իսկ ավազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ տան մեջ շինել էր Սողոմոն արքան։ Իսկ պղնձին ու պղնձե բոլոր անոթներին հաշիվ չկար։
որտեղ առանց նեղություն զգալու քո հացը պիտի գտնես և նրանում ոչ մի բանի կարոտ չպիտի լինես։ Երկիր, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ հատել։