Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ոսկով, արծաթով, պղնձով ու երկաթով աշխատող անհամար արհեստավորներ։ Վե՛ր կաց ու գործի՛ր, և Տերը քեզ հետ է լինելու»։ |
Արդ, որդյա՛կ իմ, Տերը քեզ հետ թող լինի ու հաջողություն տա քեզ, որ շինես Տիրոջ՝ քո Աստծու տունը, ինչպես որ նա ասել է քո մասին։
Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
բայց դո՛ւ էլ ավելացրու եղածներին։ Քեզ հետ ունես նաև բազմաթիվ գործավորներ՝ արհեստավորներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն տեսակ գործի մեջ հմուտ մարդիկ։
Դավիթը շատ երկաթ հավաքեց դռների ու դարպասների բևեռների և ծխնիների համար, ինչպես նաև չափազանց շատ պղինձ, որի կշիռը հաշիվ չուներ,
Այժմ տե՛ս, Տերը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպես սրբավայր։ Ուրեմն զորացի՛ր և իրագործի՛ր»։
Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։
Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ, Տերը՝ իր Աստվածը, նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց։
Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
Ուրեմն, իմ սիրելի՛ եղբայրներ, եղե՛ք հաստատուն և մնացե՛ք անդրդվելի, միշտ ավելի՛ն արեք Տիրոջ գործի համար։ Իմացե՛ք, որ ձեր աշխատանքն անարդյունք չի մնա Տիրոջ առաջ։
Դրա համար ասվում է. «Արթնացի՛ր դու, որ քնած ես, վե՛ր կաց մեռելների միջից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»։
«Մովսեսը՝ իմ ծառան, վախճանվեց, արդ, վե՛ր կաց և քո ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր Հորդանան գետը դեպի այն երկիրը, որ ես տալու եմ Իսրայելի որդիներին։
Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Դեբովրան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև սա է այն օրը, որ Տերը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տերն է քո առջևից ընթանում»։ Բարակն իջավ Թաբոր լեռից, նրա հետևից՝ տասը հազար այր։
Դավիթն ասաց. «Եթե Տերը ինձ փրկել է առյուծի ու արջի ճանկերից, ինձ կփրկի նաև այդ անթլփատ այլազգու ձեռքից»։ Սավուղն ասաց. «Գնա՛, Տերը քեզ հետ թող լինի»։
Տերը Հովնաթանին այսպես և սրանից ավելին թող անի, եթե չբացահայտեմ հորս չարությունը քո հանդեպ և քեզ չհայտնեմ։ Այդ դեպքում քեզ կարձակեմ, որ գնաս խաղաղությամբ, և Տերը քեզ հետ լինի, ինչպես իմ հոր հետ էր։