Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց դո՛ւ էլ ավելացրու եղածներին։ Քեզ հետ ունես նաև բազմաթիվ գործավորներ՝ արհեստավորներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն տեսակ գործի մեջ հմուտ մարդիկ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ մոտ կան շատ գործավորներ, քարհատներ, որմնադիրներ, հյուսներ և ամեն ճարտար մարդիկ ամեն գործի համար, |
Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։
Սա Նեփթաղիմի ցեղից մի այրի կնոջ որդի էր։ Նրա հայրը տյուրոսցի էր, պղնձի վարպետ։ Նա պղնձի ամեն տեսակ գործերի մեջ մեծ հմտություն, վարպետություն ու գիտելիքներ ուներ։ Նա եկավ Սողոմոն արքայի մոտ ու նրա բոլոր գործերը կատարեց.
Ահա ես իմ աղքատության մեջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարյուր հազար տաղանդ ոսկի, մեկ միլիոն տաղանդ արծաթ, իսկ պղնձին ու երկաթին թիվ չկա, որովհետև չափազանց շատ են։ Հավաքել եմ նաև փայտ ու քար,
Անհաշիվ ոսկի, արծաթ, պղինձ ու երկաթ կա. արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տերը քեզ հետ է»։
Բայց ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, որովհետև երկինքն ու երկինքների երկինքն անգամ անկարող են պարփակել նրա փառքը։ Ես ո՞վ եմ, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն մի տեղ, որտեղ խունկ կծխեն նրա առաջ։
Արդ, ինձ մոտ ճարտար մա՛րդ ուղարկիր, որ գիտենա մշակել իմ հայր Դավթի հավաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մեջ և քանդակել իմանա, որպեսզի միանա Հուդայի երկրում ու Երուսաղեմում գտնվող իմ վարպետներին։
Եփուդը թող պատրաստեն մաքուր ոսկուց, կապույտ, ծիրանագույն և կարմիր մանվածքից և նրբահյուս բեհեզից՝ հմտորեն ասեղնագործված։
Եվ նրանց իմաստուն մտքով ու խելամտությամբ լցրեց, որպեսզի կատարեն սրբարանի բոլոր գործերը. հյուսեն ու ասեղնագործեն կապույտ, ծիրանի ու կարմիր ներկված թելերով կտորներ ու բեհեզ, նկարեն ու քանդակեն»։