պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 22:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող Տերը քեզ հանճար և իմաստնություն տա ու զորացնի քեզ Իսրայելի վրա, որ պահպանես ու գործադրես Տիրոջ՝ քո Աստծու օրենքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե Տերը քեզ հանճար և իմաստություն տա ու քեզ հաստատի Իսրայելի վրա, որպեսզի դու պահես քո Տեր Աստծու օրենքը։ |
պահի՛ր Տիրոջ՝ քո Աստծու հրամանները, գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատվիրանները, նրա օրենքները, նրա վճիռները, որոնք գրված են Մովսեսի օրենքում, և ինչ որ անես, հիշի՛ր այն ամենը, որ պատվիրել եմ քեզ։
Ինձ իմաստնություն ու իմացությո՛ւն տուր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապես ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»։
Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
Պահպանե՛ք ու կիրառե՛ք, որովհետև դրանց մեջ է ձեր իմաստնությունն ու խոհեմությունը բոլոր ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր օրենքները, պիտի ասեն. “Ահավասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի հանճարեղ ու մեծ ազգ”։
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։