Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ղևիի ու Բենիամինի ցեղերին նրանց մեջ չհաշվառեց, քանի որ արքայի հրամանը տհաճ էր Հովաբի համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա ղևտացիներին ու Բենիամինի ցեղի մարդկանց չէր մտցրել նրանց մարդահամարի մեջ, որովհետև թագավորի այդ հրամանը զզվելի էր Հովաբին։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:6
6 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբն Աբեններին բերեց Քեբրոն, դարպասից ներս տարավ իբր թե նրա հետ գաղտնի խոսելու նպատակով և իր եղբայր Ասայելի արյան վրեժը լուծելու համար խոցեց նրա կողը, և նա մեռավ։


Այս ամբողջ կատարվածը չար երևաց Տիրոջ աչքին, և նա հարվածեց Իսրայելին։


Շարուհիի որդի Հովաբն սկսեց հաշվառման ենթարկել ժողովրդին, սակայն չավարտեց։ Այդ պատճառով Տերը բարկացավ Իսրայելի վրա, և նրանց թիվը չարձանագրվեց Դավիթ արքայի ժամանակագրության մեջ։