Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթ արքան ասաց Ոռնային. «Այդպես չէ. պետք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժե։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է, որպեսզի Տիրոջը ձրի ողջակեզ մատուցեմ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց Դավիթ թագավորն ասաց Ոռնային. «Ո՛չ, ես այն պետք է գնեմ իր լրիվ արժեքով, որովհետև ես քո ստացվածքը Տիրոջը չեմ ներկայացնի և ձրի ողջակեզ չեմ մատուցի»։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:24
9 Խաչաձեւ Հղումներ  

որ չեմ վերցնի քեզ պատկանող ոչ մի բան, անգամ թել կամ կոշիկի կապ, որպեսզի չասես՝ “Ես հարստացրի Աբրամին”,


Եփրոնի հետ խոսեց ի լուր երկրի ժողովրդի և ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ։ Ես քեզ արծաթ կտամ ագարակի դիմաց։ Վերցրո՛ւ այն ինձնից, և ես այնտեղ կթաղեմ իմ ննջեցյալին»։


որ ինձ տա իր ագարակի ծայրին գտնվող զույգ քարայրը։ Ձեր առջև թող այն ինձ տա այնքան արծաթի դիմաց, որքան արժե այն, որպեսզի այն իմ սեփական գերեզմանը լինի»։


Արքան Ոռնային ասաց. «Ո՛չ, այդպես չէ։ Պետք է քեզանից փողով գնեմ, իմ Տիրոջը՝ Աստծուն, ձրի ողջակեզ չեմ մատուցի»։ Դավիթը կալն ու եզները գնեց հիսուն սիկղ արծաթով։


Ոռնան ասաց Դավթին. «Քե՛զ վերցրու այն, և իմ արքան թող անի այն, ինչ իրեն հաճելի է թվում։ Ահա իմ եզներն էլ տալիս եմ ողջակեզի համար, սայլերը՝ կրակի փայտի և ցորենը՝ անարյուն զոհաբերության համար։ Ամեն ինչ տալիս եմ քեզ»։


Եվ Դավիթն այդ տեղի համար կշռով վեց հարյուր սիկղ արծաթ տվեց Ոռնային։


Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք։ Հոգացե՛ք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ։