Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Ոռնան ասաց Դավթին. «Քե՛զ վերցրու այն, և իմ արքան թող անի այն, ինչ իրեն հաճելի է թվում։ Ահա իմ եզներն էլ տալիս եմ ողջակեզի համար, սայլերը՝ կրակի փայտի և ցորենը՝ անարյուն զոհաբերության համար։ Ամեն ինչ տալիս եմ քեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:23
8 Խաչաձեւ Հղումներ  

Վերադառնալով՝ նա մի զույգ եզ վերցրեց, մորթեց և հերկելու գործիքներով խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի հետևից ու ծառայեց նրան։


Դավիթն ասաց Ոռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի։ Ինչքան արծաթ արժե, այդքանով դա տո՛ւր ինձ»։


Դավիթ արքան ասաց Ոռնային. «Այդպես չէ. պետք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժե։ Ես չեմ առնի այն, ինչ քոնն է, որպեսզի Տիրոջը ձրի ողջակեզ մատուցեմ»։


Իմ հորեղբայր Սելովմի որդի Անամայելը Տիրոջ խոսքի համաձայն ինձ մոտ՝ բանտի սրահը, եկավ և ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնվում է Անաթովթում՝ Բենիամինի երկրում, որովհետև քեզ է հարմար ձեռք բերել այդ ժառանգությունը, քանզի ավագը դու ես»։ Այն ժամանակ ես հասկացա, որ դա Տիրոջ խոսքն է,


Սայլը մտավ Բեթսամյուսում գտնվող Ովսիեի հանդը։ Սայլի կողքին մի մեծ քար կանգնեցրին, սայլի փայտերը կոտրեցին և երինջները Տիրոջը ողջակեզ մատուցեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ