Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զամրիի որդին էր Աքարը՝ Իսրայելին դժբախտություն պատճառողը, որ անտեսեց անեծքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քարմիի որդին էր Աքարը՝ Իսրայելին նեղություն բերողը, որը անօրենություն գործեց արգելված բաների նկատմամբ։ |
Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։
Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես, այլ պետք է բոլորովին գարշես դրանից և պիղծ համարես այն, որովհետև այն նզովված է»։
Չէ՞ որ Զարայի շառավիղ Աքարը հանցանք գործեց՝ նզովված իրերից վերցնելով, իսկ բարկությունն Իսրայելի ամբողջ ժողովրդի վրա թափվեց. նա միայնակ էր, բայց մի՞թե միայն ինքը մեռավ իր մեղքերի համար”»։
Բայց դուք զգուշացե՛ք նզովվածից. չլինի թե ցանկանաք մի բան վերցնել այդ նզովվածից և Իսրայելի որդիների բանակը նզովքի ենթարկեք և կործանեք մեզ։
Հեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր. Տերն այսօր քեզ կկործանի»։ Եվ ողջ Իսրայելը քարկոծեց նրան քարերով ու նրանց այրեցին հրով, քարկոծեցին նրանց