Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ովրը ծնեց Օվրիին։ Օվրին ծնեց Բեսելիելին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։ |
Դրանից հետո Եսրոմը պառկեց Գաղաադի հոր՝ Մաքիրի դստեր հետ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Նա նրա համար ծնեց Սեգուբին,
Պղնձե զոհասեղանը, որ պատրաստել էր Հովրի որդի Ուրիի որդի Բեսելիելը, այնտեղ էր՝ Տիրոջ խորանի առջև։ Սողոմոնն ու նրա ուղեկիցները խոնարհվեցին դրա առջև։
Բեսելիելը տապանակը շինեց չփտող փայտից, երկուսուկես կանգուն երկարությամբ, մեկուկես կանգուն լայնությամբ և մեկուկես կանգուն բարձրությամբ։ Այն ներսից ու դրսից պատեց ոսկով,
Հուդայի ցեղից Բեսելիելը՝ որդին Ուրիի, որը որդին էր Ովրի, արեց այնպես, ինչպես Տերը հրամայել էր Մովսեսին։