Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց քույրերն էին Սարուիան և Աբիգեան։ Սարուիան ունեցավ երեք որդի՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան։ Շարուհեայի որդիները՝ Աբեսսա, Հովաբ և Ասայել՝ այս երեքը։ |
Աբեսաղոմը Հովաբի փոխարեն իր զորքի հրամանատար կարգեց Ամեսայիին։ Ամեսային որդին էր հեզրայելացի մի մարդու, որի անունն էր Հոթոր։ Նա ամուսնացել էր Հովաբի մայր, Շարուհիի քույր և Հեսսեի դուստր Աբիգեայի հետ։
Շարուհիի որդի Աբեսսան պատասխան տվեց՝ ասելով. «Մի՞թե Սեմեին չի մեռնելու այն բանի փոխարեն, որ անիծեց Տիրոջ օծյալին»։
Շարուհիի որդի Հովաբը և Դավթի ծառաները ելան Քեբրոնից և նրանց հանդիպեցին Գաբավոնի աղբյուրի մոտ։ Սրանք աղբյուրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։
որ այսօր ինձ արյունակից էր և արքայի կողմից էր նշանակված։ Իսկ այս մարդիկ՝ Շարուհիի որդիները, ինձնից ավելի դաժան են։ Տերը չարին թող նրա չարության համեմատ հատուցի»։
Հովաբի եղբայր Աբեսսան երեքի գլխավորն էր։ Նա սուր բարձրացրեց վեց հարյուր հոգու վրա և միաժամանակ սպանեց նրանց։
Խոսելով Աքիմելեք քետացու և Հովաբի եղբայր Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ Դավիթն ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կմտնի Սավուղի մոտ»։ Աբեսսան ասաց. «Ես քեզ հետ կմտնեմ»։