Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հեսսեն ծնեց իր անդրանիկին՝ Եղիաբին, Ամինադաբին՝ երկրորդին, Սամաային՝ երրորդին,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հեսսեն ծնեց իր անդրանիկ որդուն՝ Եղիաբին, երկրորդին՝ Ամինադաբին, երրորդին՝ Սամաային,

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Ամովնն ուներ Հովնադաբ անունով մի ընկեր, որը Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորագետ մարդ էր։


Վերցրին Ասայելին ու նրան թաղեցին Բեթղեհեմում՝ իր հոր գերեզմանի մեջ։ Հովաբն ու իր մարդիկ գնացին և արշալույսին հասան Քեբրոն։


Բոոսը ծնեց Ովբեդին, Ովբեդը ծնեց Հեսսեին։


Նաթանայելին՝ չորրորդին, Հռադային՝ հինգերորդին,


Նա ծաղրում էր Իսրայելին, բայց Դավթի եղբորորդի Հովնադաբը՝ Սամաայի որդին, սպանեց նրան։


Հուդայինը՝ Դավթի եղբայրներից Եղիաբը, Իսաքարինը՝ Միքայելի որդի Ամարիան,


Հուդայի երկրի Բեթղեհեմ քաղաքից եփրաթացի մի մարդու որդի կար Հեսսե անունով։ Հեսսեն ութ որդի ուներ։ Սավուղի օրոք նա ծերության հասած մարդ էր։


Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ և երրորդինը՝ Սամաա։


Երբ նրա ավագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, Դավթի վրա խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես հանձնել այն փոքրաթիվ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտությունը և սրտի չարությունը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։