Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ասորիները փախան Դավթի առջևից։ Դավիթն ասորիներից յոթ հազար մարտակառքի հեծյալներ ու քառասուն հազար հետևակ կոտորեց և սպանեց զորքի հրամանատար Սովփաքին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ասորիները փախան իսրայելացիների առջևից։ Դավիթը ասորիներից յոթ հազար մարտակառքի զինվոր, քառասուն հազար հետևակ զինվոր ոչնչացրեց և սպանեց զորագլուխ Սոբակին։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:18
7 Խաչաձեւ Հղումներ  

Ասորիները փախան Իսրայելի առաջից. Դավիթը ասորիներից յոթ հարյուր մարտակառք ու քառասուն հազար հեծյալներ ոչնչացրեց, զորքի հրամանատար Սովբակին հարվածեց, որն այնտեղ մեռավ։


Երբ Դավթին պատմեցին այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ նրանց վրա և ճակատ կազմեց նրանց դեմ։ Նա իր զորքը շարեց ասորիների դիմաց, և նրանք պատերազմեցին նրա դեմ։


Երբ Ադրաազարի ծառաները տեսան, որ պարտվեցին Իսրայելից, Դավթի հետ հաշտություն կնքեցին և նրա իշխանության տակ մտան։ Ասորիներն այլևս չփորձեցին օգնել ամովնացիներին։


Տիրոջ աչքն արդարների վրա է, Նրա ականջները՝ նրանց աղոթքներին։