Ադրաազարը մարդ ուղարկեց և գետի այն կողմի ասորիներին հավաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, և Սովբակը Ադրաազարի զորքի գլուխն անցավ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ասորիները տեսան, որ իսրայելացիները հաղթեցին իրենց, պատգամավորներ ուղարկեցին և պատերազմի հանեցին Եփրատ գետի այն կողմի ասորիներին։ Ադրաազարի զորքի հրամանատար Սովփաքն էր նրանց առաջնորդում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ասորիները տեսան, որ իրենք պարտվեցին իսրայելացիներից, պատգամավորներ ուղարկեցին և ոտքի հանեցին Գետի այն կողմում գտնվող ասորիներին։ Նրանց առջևից գնում էր Ադրաազարի զորագլուխ Սոբակը։ |
Ադրաազարը մարդ ուղարկեց և գետի այն կողմի ասորիներին հավաքեց Քաղամակում։ Նրանք եկան հասան Եղամ, և Սովբակը Ադրաազարի զորքի գլուխն անցավ։
Երբ ամովնացիները տեսան, որ ասորիները փախան, իրենք ևս փախուստի դիմեցին Հովաբի և նրա եղբայր Աբեսսայի առջևից ու մտան քաղաք։ Հովաբը եկավ Երուսաղեմ։
Երբ Դավթին պատմեցին այդ մասին, նա հավաքեց բոլոր իսրայելացիներին, անցավ Հորդանան գետը, եկավ նրանց վրա և ճակատ կազմեց նրանց դեմ։ Նա իր զորքը շարեց ասորիների դիմաց, և նրանք պատերազմեցին նրա դեմ։
իմացե՛ք, հեթանոսնե՛ր, պիտի պարտվեք. լուրը հասցրե՛ք աշխարհի չորս կողմերը. դուք, որ հզորացել եք, պիտի պարտվեք։ Թեև դուք դարձյալ ուժեղանալու եք, բայց էլի պարտության եք մատնվելու։