քեզ հանձնեցի քո տիրոջ՝ Սավուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տվեցի Իսրայելն ու Հուդայի երկիրը, և եթե դրանք քիչ ես համարում, կարող էի ավելին անել”։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կարծես այս բաները քիչ երևացին քո աչքին, Աստվա՛ծ, հիմա էլ խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար, վերաբերվեցիր ինձ հետ, ինչպես երևելի մի մարդու։ Դու բարձրացրիր ինձ, Տե՛ր, Աստվա՛ծ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն այս էլ քիչ երևաց քո աչքերին, ո՛վ Աստված, և ահա դու խոսում ես քո ծառայի տան մասին գալիք ժամանակի համար։ Դու ինձ վրա նայեցիր, ինչպես բարձրաստիճան մի մարդու, Տե՛ր Աստված։ |
քեզ հանձնեցի քո տիրոջ՝ Սավուղի տունը, քո տիրոջ կանայք քո գրկում են, քեզ տվեցի Իսրայելն ու Հուդայի երկիրը, և եթե դրանք քիչ ես համարում, կարող էի ավելին անել”։
Տե՛ր իմ, Տե՛ր, դույզն իսկ չնվաստացա քո առաջ։ Դու խոսեցիր քո ծառայի տան մասին երկար ժամանակի համար։ Մի՞թե այս է մարդկային օրենքը, Տե՛ր իմ, Տե՛ր։
Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չխնդրեցիր՝ հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք քեզ նման չի լինելու։
Եկավ Դավիթ արքան ու նստելով Տիրոջ առջև՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տե՛ր, Աստվա՛ծ, և կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր հավիտյան։
Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։