Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օրհնաբանի՛ր Տիրոջը, երկի՛ր բովանդակ, օրըստօրե պատմե՛ք նրա կատարած փրկագործությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ, Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը, |
Քանզի խաղաղության մարդը, Որին ես վստահում էի, և որն ուտում էր իմ հացը, Իմ դեմ հաճախակի խաբեություն գործեց։
Կապրի, և արաբների ոսկին նրան կմատուցվի։ Նրա առջև աղոթքի կկանգնեն ամեն ժամ Եվ ամեն օր կօրհնեն նրան։
Առջևից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառավորված. երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց»։