Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կանի քեզ համար, և դու կենդանի կմնաս։ Եթե չվերադարձնես, իմացի՛ր, որ դու և քո բոլոր յուրայինները կմեռնեք»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Իմ օծյալներին մի՛ մոտեցեք և իմ մարգարեների հանդեպ չար մի՛ եղեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Մի՛ մոտեցեք իմ օծյալներին, Իմ մարգարեներին չար բան մի՛ արեք”։ |
Արդ, կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, որովհետև նա մարգարե է, աղոթք կանի քեզ համար, և դու կենդանի կմնաս։ Եթե չվերադարձնես, իմացի՛ր, որ դու և քո բոլոր յուրայինները կմեռնեք»։
Ամեսսեի որդի Հեուին՝ Իսրայելի թագավոր, իսկ աբելմաուլացի Սափատի որդի Եղիսեեին քո փոխարեն մարգարե կօծես։
Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։