Այդ մասին հայտնեցին Դավթին՝ ասելով. «Տերն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամեն ինչը»։ Դավիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից և ուրախությամբ բերեց Դավթի քաղաքը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպես Մովսեսն էր գրավոր պատվիրել ըստ Աստծու խոսքի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևտացիների որդիները Աստծու տապանակը իրենց ուսերի վրա վերցրին ձողերով, ինչպես որ հրամայել էր Մովսեսն ըստ Տիրոջ խոսքի։ |
Այդ մասին հայտնեցին Դավթին՝ ասելով. «Տերն Աստծու տապանակի համար օրհնել է Աբեդդարի տունն ու նրա ունեցած ամեն ինչը»։ Դավիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից և ուրախությամբ բերեց Դավթի քաղաքը։
Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։
Լծակները դուրս էին մնացել և դրանց գլուխները երևում էին սրբությունից, սրբարանի դիմաց, բայց դրսից չէին երևում։ Դրանք այնտեղ են մնում մինչև այսօր։
Տերը խիստ զայրացավ Օզայի վրա ու այնտեղ սպանեց նրան, որովհետև համարձակվել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռավ Աստծու առաջ։
Ձողերն այնքան երկար էին, որ դրանց ծայրերը երևում էին Սրբություն սրբոցից։ Դրանք մինչև այսօր էլ այնտեղ են։
Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։
Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պարտականությունը սրբազան սպասքն իրենց ուսերի վրա կրելն էր։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։