և ասաց նրանց. «Դուք ղևտացիների տոհմերի իշխաններն եք, մաքրվե՛ք դուք ու ձեր եղբայրները և Աստծու տապանակը բերե՛ք այն տեղը, որ նրա համար պատրաստել եմ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանաներն ու ղևտացիները մաքրվեցին, որ բերեն Իսրայելի Աստծու տապանակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանաներն ու ղևտացիները սրբագործեցին իրենց անձերը, որ բարձրացնեն տանեն Իսրայելի Տեր Աստծու տապանակը։ |
և ասաց նրանց. «Դուք ղևտացիների տոհմերի իշխաններն եք, մաքրվե՛ք դուք ու ձեր եղբայրները և Աստծու տապանակը բերե՛ք այն տեղը, որ նրա համար պատրաստել եմ։
Ղևտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպես Մովսեսն էր գրավոր պատվիրել ըստ Աստծու խոսքի։
Նրանք հավաքեցին իրենց եղբայրներին և ըստ թագավորի պատվիրանի ու Տիրոջ հրամանի՝ սրբվեցին, որ սրբեն Տիրոջ տունը։
Քահանաները սակավաթիվ էին և չէին կարողանում հասցնել մորթել ողջակեզները։ Ուստի մինչ մնացած քահանաները կմաքրվեին, իրենց ղևտացի եղբայրներն էին օգնում նրանց, մինչև որ գործն ավարտվեց, քանի որ ղևտացիներն ավելի հոժարությամբ սրբվեցին, քան քահանաները։
Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնվող բոլոր քահանաներն էլ սրբագործվել էին, բայց դեռ չէին դասակարգվել ըստ իրենց ամենօրյա սպասավորության),
Բոլոր քահանաներն ու ղևտացիները մաքրվեցին, ապա մաքրեցին ժողովրդին ու մեծ պարսպի դարպասների դռնապաններին։
Մովսեսն ասաց Ահարոնին. «Այս ասաց Տերը. “Ինձ մերձեցողներին պիտի ցույց տամ իմ սրբությունը և պիտի փառավորվեմ ողջ ժողովրդի առաջ”»։ Եվ Ահարոնի սիրտը կսկծաց։