Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը տրտմեց, քանզի Տերը պատուհասով հարվածել էր Օզային։ Այդ վայրը մինչև այսօր կոչվում է Օզայի հարված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա։ |
Տերը բարկացավ Օզայի վրա և նրա հանդգնության համար հարվածեց նրան այնտեղ, ու նա մեռավ այնտեղ՝ Տիրոջ տապանակի մոտ, Աստծու առջև։
Տերը խիստ զայրացավ Օզայի վրա ու այնտեղ սպանեց նրան, որովհետև համարձակվել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռավ Աստծու առաջ։
Չէ՞ որ առաջին անգամ Աստված մեզ մահացու հարված հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Հիրավի, մենք տապանակի հետ չէինք վարվել, ինչպես կարգն է»։
Նույնիսկ քահանաները, որ սպասարկում են Աստծուն, պետք է սրբվեն, որպեսզի Տերը կորստյան չմատնի նրանց»։
Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։
Նրան թաղեցին Գայիում, Փոգովրի տան մոտ, և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտե՛ղ է նրա գերեզմանը։
Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։