Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրանք են, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, երբ նրան դեռ նեղում էր Կիսի որդի Սավուղը, և սրանք այն հզորների մեջ էին, որոնք պատերազմում օգնում էին նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սրանք են այն մարդիկ, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, քանի որ նա դեռ թաքնվում էր Կիսի որդի Սավուղից։ Սրանք պատերազմում նրան օգնող քաջեր էին։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 12:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Սավուղի մահից և ամաղեկացիներին կոտորելուց հետո Դավիթը վերադարձավ ու երկու օր մնաց Սիկելակում։


Դավիթը իր հետ վերցրեց իր մարդկանց, ամեն մեկին իր ընտանիքով, և նրանք բնակվեցին Քեբրոն քաղաքում։


Նա, ով պատմել էր ինձ, թե Սավուղը մեռավ, նրան թվում էր՝ ինձ ավետիս էր տալիս, իսկ ես բռնեցի նրան Սիկելակում ու սպանեցի, մինչդեռ պետք է աչքալուսանք տայի։


Սրանք են Դավթի զորքի այն հրամանատարները, որոնք ամբողջ Իսրայելի հետ զորակցում էին նրան նրա թագավորության մեջ, որպեսզի Տիրոջ ասածի համաձայն նրան թագավորեցնեն Իսրայելի վրա։


«Աստված մի՛ արասցե, որ այդ բանն անեմ. դա պիտի նշանակեր խմել այդ մարդկանց արյունը, քանի որ իրենց կյանքի գնով բերեցին այն»։ Եվ նա չուզեց խմել այդ ջուրը։ Այս բանն արեցին այդ երեք զորավարները։


Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին և Իսմայելին։


Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին ու Բաաղին։