Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այս բանն արեց Հովիդայեի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզոր մարդկանց մեջ էր։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այս բաներն արեց Հովիադայի որդի Բանեան և անվանի եղավ այդ երեք զորավորների մեջ։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:24
5 Խաչաձեւ Հղումներ  

Հովիդայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների ղեկավարն էր։ Դավթի որդիները արքունի իշխաններ [𝕸 քահանաներ] էին։


Նա սպանեց նաև հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահա եգիպտացի մարդու, որ զինված էր ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով։ Բանեասը գավազանով հարձակվեց նրա վրա, եգիպտացու ձեռքից խլեց նիզակը և նրա նիզակով էլ սպանեց նրան։


Նա երեսունի մեջ ավելի նշանավոր էր, սակայն այն երեքին չէր հասնում։ Դավիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց։


Սրանք են, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, երբ նրան դեռ նեղում էր Կիսի որդի Սավուղը, և սրանք այն հզորների մեջ էին, որոնք պատերազմում օգնում էին նրան։


Նաև երիտասարդ ու քաջարի Սադովկը՝ իր հոր տնից՝ քսաներկու հրամանատարներով։