Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երեսուն իշխաններից երեքն իջան Դավթի մոտ, Ոդողոմի քարայրի մոտերքում գտնվող ժայռի մոտ, իսկ այլազգիները բանակ դրեցին Հսկաների հովտում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն երեսուն զորավարներից երեքն իջան վեմը՝ Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայրը, իսկ փղշտացիների զորքը բանակ էր դրել Ռափայինների հովտում։ |
Նա կանգնեց և պաշտպանեց դաշտի գարիով մասը։ Նրանք հարվածեցին այլազգիներին, և Տերը մեծ փրկություն պարգևեց։
գաբավոնացի Սամեասը, որը հզոր էր այն երեսունի մեջ և երեսունի գլխավորն էր, Հերեմիասը, Եզեկիելը, Հովնանը և Զաբադը Գադերոնից,
Այնպես պիտի լինի, ինչպես եթե մեկը կանգուն ցորենը հավաքի իր գիրկը, ապա նրա հետևից ընթանա հասկաքաղը, կամ եթե մեկը Հաստատության հովտում հասկ քաղի,
մինչև բերեն քո ժառանգորդներին, ժառանգությամբ Լաքիսի՛ բնակիչ, մինչև Ոդողամ հասնի Սիոնի դստեր փառքը։
Ապա սահմանը բարձրանում է Ենովմի որդիների ձորը Հեբուսի հետևից, հարավային կողմից, այսինքն՝ Երուսաղեմ։ Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենովմի ձորի դիմացն է, և հյուսիսից Ռափայինների երկրի ծայրին է։
Դավիթն այնտեղից գնաց և ապաստանեց Ոդողոմի քարայրում։ Նրա եղբայրներն ու նրա հոր ամբողջ տունը լսեցին և եկան այնտեղ՝ նրա մոտ։