Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք մերկացրին նրան, վերցրին գլուխն ու զենքերը և ուղարկեցին այլազգիների երկիրը, որպեսզի բոլոր կողմերում ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան մերկացրին, վերցրին նրա գլուխն ու նրա զենքերը և մարդ ուղարկեցին փղշտացիների երկրի բոլոր կողմերը, որպեսզի ավետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին։ |
Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով սպանի՛ր ինձ։ Այդ անթլփատները չգան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ շատ էր վախեցել։ Այն ժամանակ Սավուղն առավ սուրը և ընկավ դրա վրա։
Հետևյալ օրը, երբ այլազգիները եկան, որպեսզի կողոպտեն սպանվածներին, Սավուղին ու նրա որդիներին գտան Գեղբուա լեռան վրա ընկած։