Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 14:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նրա գլուխն սկուտեղով բերվեց ու աղջկան տրվեց, աղջիկն էլ այն տարավ իր մորը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Նրա գլուխն սկուտեղի վրա բերվեց և աղջկան տրվեց, նա էլ այն իր մորը տարավ։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 14:11
12 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։


Տեսա այդ կնոջը՝ արբած սրբերի և Հիսուսի բոլոր վկաների արյունից։ Տեսա ու մեծապես զարմացա։


ահա դրա համար էլ, կենդանի եմ ես,- ասում է Տերը՝ Աստված,- քանի որ դու արյամբ մեղանչեցիր, արյունն էլ հալածելու է քեզ. այն արյունը, որ ատեցիր, հենց նույն արյունն էլ հալածելու է քեզ։


Ահավասիկ քո աչքերը և քո սիրտը հակված են ոչ թե դեպի բարություն, այլ դեպի ագահություն, դեպի անպարտ արյունահեղություն, դեպի անիրավություն ու սպանություն։


Արյունռուշտ մարդիկ ատում են արդարին, իսկ ուղղամիտները համակրում են նրա հոգին։


Ցասումն անողորմ է, բարկությունը՝ սաստիկ, իսկ նախանձը պակաս չէ ոչ մեկից։


Անիծյալ լինի նրանց բարկությունը, քանի որ հանդուգն էր, և նրանց մոլուցքը, քանի որ խիստ էր։ Ես նրանց կբաժանեմ Հակոբի մեջ, կցրեմ նրանց Իսրայելի մեջ։


Նա էլ, մոր խրատով, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրա, Հովհաննես Մկրտչի գլուխը»։


Եվ մարդիկ ուղարկեց, բանտում գլխատել տվեց Հովհաննեսին։


Եկան Հովհաննեսի աշակերտները և մարմինը վերցրին ու թաղեցին, ապա եկան պատմեցին Հիսուսին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ