Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով սպանի՛ր ինձ։ Այդ անթլփատները չգան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ շատ էր վախեցել։ Այն ժամանակ Սավուղն առավ սուրը և ընկավ դրա վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով խոցի՛ր ինձ. միգուցե այս անթլփատները գան և ծաղրեն ինձ»։ Բայց նրա կապարճակիրը չուզեց, որովհետև շատ էր վախեցել։ Այդ ժամանակ Սավուղն առավ իր սուրը և ընկավ դրա վրա։ |
Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպվածով Գեղբուա լեռան վրա էի գտնվում և տեսա, որ ահա Սավուղն ընկել էր իր նիզակի վրա, և թշնամու մարտակառքերն ու հեծյալները հասել էին նրան։
Աքիտոփելը, երբ տեսավ, որ իր խորհուրդն ի դերև ելավ, համետեց իր էշը, ելավ գնաց քաղաք՝ իր տունը, և իր տանը կարգադրություններ անելուց հետո կախվեց։ Նա մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։
Երբ Զամբրին տեսավ, որ քաղաքը շուտով գրավելու են, մտավ արքունի սենյակներից մեկը և արքունի տունը հրի մատնեց։ Նա մեռավ
Սավուղի շուրջ պատերազմը սաստկացավ. նետաձիգները նետերով խոցեցին նրան, և նա ցավագին վիրավորվեց։
Սա, իբրև իր անիրավությանը վարձ, մի ագարակ ստացավ, բայց ուռչելով մեջտեղից պատռվեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափվեց։
Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։
Երբ խիստ ծարավեց, աղաղակեց Տիրոջն ու ասաց. «Դու քո ծառայի ձեռքով հաջողեցրիր այս մեծ փրկությունը, իսկ հիմա ծարավի՞ց պիտի մեռնեմ և անթլփատների ձե՞ռքն ընկնեմ»։
Այլազգիները նրան բռնեցին, հանեցին նրա աչքերը, նրան իջեցրին Գազա, կապեցին երկաթե կապանքներով, և նա բանտում աղորիք էր պտտեցնում։
Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։
Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։
Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։
Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։
Սավուղն իր կապարճակրին ասաց. «Սուրդ մերկացրո՛ւ և դրանով ինձ մահացու խոցի՛ր։ Չլինի թե անթլփատները գան, ինձ խոցոտեն և ծաղրուծանակի ենթարկեն»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ սաստիկ վախեցել էր։