Այլազգիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Հովնաթանին, Ամինադաբին և Մեղքիսավեին՝ Սավուղի որդիներին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղի շուրջ պատերազմը սաստկացավ. նետաձիգները նետերով խոցեցին նրան, և նա ցավագին վիրավորվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատերազմը սաստկացավ Սավուղի դեմ։ Աղեղնավոր մարդիկ գտան նրան, և նա վիրավորվեց աղեղնավորներից։ |
Այլազգիները հետապնդեցին Սավուղին ու նրա որդիներին։ Այլազգիները սպանեցին Հովնաթանին, Ամինադաբին և Մեղքիսավեին՝ Սավուղի որդիներին։
Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով սպանի՛ր ինձ։ Այդ անթլփատները չգան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ շատ էր վախեցել։ Այն ժամանակ Սավուղն առավ սուրը և ընկավ դրա վրա։
Փախչելը կանհետանա վազողից, և ով հզոր լինի, չի հզորանա իր հզորության մեջ, և պատերազմողը չի փրկի իր անձը։