Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանանը ծնեց Սիդովնին՝ իր անդրանիկ որդուն, քանանացիներին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, և Քետին, |
Այդպես ագարակն ու նրա մեջ գտնվող քարայրը Քետի որդիների կողմից ճանաչվեցին իբրև Աբրահամի սեփական գերեզմանոց։
Ապա Ռեբեկան ասաց Իսահակին. «Զզվել եմ Քետի որդիների դուստրերից։ Եթե Հակոբը կին առնի այս երկրի դուստրերից՝ քետացիներից, էլ ինչո՞ւ եմ ապրում»։
Քամը՝ Քանանի հայրը, տեսնելով իր հոր մերկությունը, դուրս ելավ ու այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։
Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ՝ ասելով. «Ինձ մո՛տ ուղարկիր քետացի Ուրիային»։ Հովաբը Ուրիային ուղարկեց Դավթի մոտ։
Քո առջևից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խևացիներին, քանանացիներին ու քետացիներին։
Երբ Հորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագավորները՝ լեռնայինները, դաշտայինները, և՛ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, և՛ նրանք, որ Լիբանանի մոտ էին, նաև քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիները, հեբուսացիները լսեցին,