Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Ա Հովհաննես 5:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։ |
Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։
Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։
Որդյակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին.
Եթե մեկը տեսնի, որ իր եղբայրը ոչ մահացու մեղք է գործել, թող խնդրի, և Աստված մահացու մեղք չգործողին կյանք կշնորհի. մեղք կա, որ մահացու է. չեմ ասում նրա մասին, որ խնդրես։