Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Հովհաննես 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանք աշխարհից են, դրա համար էլ աշխարհի բաների մասին են խոսում, և աշխարհը լսում է նրանց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նրանք աշխարհից են, դրա համար աշխարհիկ բաներից են խոսում, և աշխարհը նրանց լսում է։

Տես գլուխը



Ա Հովհաննես 4:5
15 Խաչաձեւ Հղումներ  

Օրհներգելով պիտի աղոթեմ Տիրոջը Եվ իմ թշնամիներից կազատվեմ։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարեները, որոնք ձեր մեջ են, նաև ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրեք ձեր տեսիլքներին, որ դուք տեսնում եք,


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


հալածվեցիք առանց որևէ մեկի հալածելու։ Չար ոգին ելավ, քո մեջ գինի և արբեցություն կաթեցրեց. այդ կաթումից այս ժողովրդին էլ կհասնի։


Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։


Ես նրանց տվեցի քո խոսքը, բայց աշխարհն ատեց նրանց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։


Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։


«Նա՝ ի վերուստ եկողը, վեր է ամենքից. իսկ այս երկրից եղողը երկրավոր է և երկրավոր բաների մասին է խոսում։


Եվ նրանց ասաց. «Դուք ներքևից եք՝ այս աշխարհից, իսկ ես վերևից եմ. ես այս աշխարհից չեմ։


Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։


Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։