Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
Ա Հովհաննես 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել։ Բայց եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի, և նրա սերը մեր մեջ կատարյալ կդառնա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծուն ոչ ոք երբևիցե չի տեսել. եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կմնա, ու նրա սերը մեր մեջ կատարյալ է։ |
Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
Եվ ասաց. «Դու չես կարող տեսնել իմ երեսը, որովհետև մարդ չի կարող տեսնել իմ երեսն ու կենդանի մնալ»։
Ես նրա հետ բերան առ բերան եմ խոսում, բացահայտ և ոչ թե առակներով։ Նա տեսավ Տիրոջ փառքը։ Եվ ինչպե՞ս չերկյուղեցիք վատաբանել իմ ծառա Մովսեսին»։
Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։
Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։
Հավատո՛վ թողեց Եգիպտոսը և չէր վախենում թագավորի ցասումից, քանի որ համբերեց, կարծես թե անտեսանելին էր տեսնում։
Իսկ ով պահում է նրա խոսքը, Աստծու սերը նրա մեջ ճշմարտապես կատարյալ է, և սրանով ենք ճանաչում, որ նրա մեջ ենք։
Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։
Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։
Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել։
Մենք Աստծուց ենք. ով ճանաչում է Աստծուն, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին ու խաբեության հոգին։