Ա Հովհաննես 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամեն ոք, որ այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամեն ոք, ով այս հույսն իր մեջ ունի, իր անձը մաքրում է, ինչպես որ նա է մաքուր։ |
Եսային դարձյալ ասում է. «Հեսսեի արմատը պիտի ծլի և նա, որ պիտի ելնի, իշխան է լինելու հեթանոսների. հեթանոսները նրա վրա են հույս դնելու» (Ես. 11.10)։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
այն հույսի համար, որ վերապահված է ձեզ երկնքում։ Այդ հույսի մասին նախապես լսեցիք Ավետարանի՝ ճշմարիտ խոսքի միջոցով,
Եվ ինքը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը և Աստված՝ մեր Հայրը, որ մեզ սիրեց և հավիտենական մխիթարություն ու բարի հույս տվեց իր շնորհով,
որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, թե անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք։ Մենք, որ նրան ապավինեցինք՝ կառչելու գալիք հույսից,
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.
այդքան էլ դրանցով մեծամեծ ու թանկագին խոստումներ պարգևեց մեզ, որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը և հեռու մնաք այս աշխարհի ցանկություններից և ապականություններից։
Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ, խաղաղության մեջ։
Ով ասում է, թե ինքը նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ նա էր ընթանում։
Եթե Աստծու հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն համարձակություն կունենանք դատաստանի օրը. որովհետև, ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։