Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։
Ա Հովհաննես 3:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե մեր սրտերը դատապարտեն մեզ, մենք գիտենք, որ Աստված ավելի մեծ է, քան մեր սրտերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանզի եթե մեր սիրտը դատապարտի մեզ, ապա Աստված մեր սրտից ավելի մեծ է և ամեն բան գիտի։ |
Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։
Ինչպե՞ս ես ասում, թե արդար ես, ու Տերը չի լսել քեզ։ Մինչդեռ հավիտենական է նա, որ մարդկանց վերևում է։
Ես՝ Տերս, քննում եմ սրտերը և փորձում երիկամները, որպեսզի յուրաքանչյուրին հատուցեմ ըստ իր ընթացքի և ըստ իր գործերի արդյունքի»։
Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։
Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։
Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, հարություն իսկ առավ և Աստծու աջ կողմում է և բարեխոս է մեզ համար։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։
Եվ հենց դրանով ճանաչած կլինենք, որ ճշմարտությունից ենք, և Նրա առաջ կանգնելու վստահությունը կունենան մեր սրտերը։
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։