Ա Հովհաննես 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ասում է, թե ինքը նրա մեջ է բնակվում, պարտավոր է այնպես ընթանալ, ինչպես որ նա էր ընթանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։ |
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,
Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։
և շարժվե՛ք սիրով, այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց մեզ և մեզ համար իրեն ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։
որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։
Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։
Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, և նրա մեջ ճշմարտություն չկա։
Ով պահում է նրա պատվիրանները, բնակվում է Աստծու մեջ, և Աստված՝ նրա մեջ։ Իսկ մեր մեջ Աստծու բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ տվեց մեզ։
Ամեն ոք, ով բնակվում է նրա մեջ, չի մեղանչում. և ամեն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան, ո՛չ էլ ճանաչել։
Եթե Աստծու հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն համարձակություն կունենանք դատաստանի օրը. որովհետև, ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։