Ա Կորնթացիներին 7:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց առավել երանելի կլինի, եթե իմ խրատին հետևելով՝ մնա այնպես, ինչպես որ է։ Ես այնպես եմ կարծում, որ իմ մեջ էլ Աստծու Հոգի կա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն է՛լ ավելի երանելի է, թե որ ըստ իմ խրատի այնպես մնա։ Կարծում եմ, որ ես էլ Աստծու Հոգին ունեմ։ |
Սա ձեր օգուտի համար եմ ասում։ Ոչ թե ձեզ վրա ճնշում եմ գործադրում, այլ ուզում եմ, որ պարկեշտությամբ ու անզբաղ մտքով ծառայեք Տիրոջը։
Անմիտ եղա պարծենալով, բայց դուք ստիպեցիք։ Որովհետև պետք էր, որ ես ձեզնից վկայություն ստանայի, թե ոչնչով պակաս չեմ այդ պատվավոր «առաքյալներից», թեև ոչինչ եմ։
Եթե ապացույց եք փնտրում, թե ինձնով Քրիստոսն է խոսում ձեզ հետ, ապա կտեսնեք, որ նա զորությամբ է գործում է ձեր մեջ և ոչ թե տկարությամբ։
Եվ այս կապակցությամբ մի խրատ եմ տալիս. սա, ի դեպ, ձեր օգտի համար է. դուք ոչ միայն առաջինը եղաք այդ գործը ձեռնարկելու, այլև առաջինը կամեցաք դեռևս անցյալ տարվանից։
Ահա թե ինչու, ով անարգում է այս պատվերը, ոչ թե մարդուն է անարգում, այլ Աստծուն, որ Սուրբ Հոգին շնորհեց ձեզ։