Ա Կորնթացիներին 7:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կարծում եմ, որ նրանց վիճակը լավագույնն է. բայց ներկա վտանգի պատճառով ավելի լավ է, որ մարդ մնա այնպես, ինչպես որ է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ կարծում եմ, որ ներկայիս նեղության պատճառով լավ է մարդն այդպես լինի։ |
Բայց այն օրերին վա՜յ հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն՝ այս ժողովրդի հանդեպ։
Եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի, և եթե կույսն ամուսնանա, մեղք գործած չի լինի։ Բայց այդպիսիները մարմնական նեղություն են ունենալու, որոնցից կուզենայի զերծ պահել ձեզ։
որ ձեր միտքն արագորեն չպղտորեք և չսարսափեք ո՛չ հոգով, ո՛չ խոսքով, ո՛չ էլ նամակներով՝ որպես մեր կողմից ուղարկված, իբր Տիրոջ օրը եկել-հասել է։
քանի որ ժամանակն է դատաստանն սկսելու Աստծու տնից։ Սակայն եթե այն նախ մեզնից սկսվի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդվեցին Աստծու Ավետարանին։