Ա Կորնթացիներին 7:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ եթե հավատացյալ որևէ կին անհավատ ամուսին ունի, և ինքն ուզում է ապրել նրա հետ, ապա իր ամուսնուն թող չթողնի. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ որևէ կին, որ անհավատ ամուսին ունի և հոժար լինի նրա հետ ապրելու, թող նրան չթողնի։ |
Բայց մյուսներին ես եմ պատվիրում, ոչ թե Տերը. եթե որևէ եղբայր անհավատ կին ունի, և իրեն հաճելի է ապրել նրա հետ, ապա իր կնոջը թող չթողնի։
որովհետև անհավատ ամուսինը սրբագործվում է իր կնոջ միջոցով, և անհավատ կինը սրբագործվում է իր ամուսնու միջոցով, այլապես ձեր որդիները պիղծ կլինեին, մինչդեռ հիմա սուրբ են։