Ա Կորնթացիներին 6:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կերակուրը որովայնի և որովայնը կերակուրի համար է, սակայն Աստված թե՛ մեկը և թե՛ մյուսը պիտի խափանի։ Բայց մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուտելիքները որովայնի համար են, և որովայնը՝ ուտելիքների, բայց Աստված այդ էլ, դրանք էլ կխափանի։ Սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։ |
որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը, և դուրս է ելնում ու մաքրում ամբողջ կերածը»։
Գնացե՛ք, աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնում է հավիտենական կյանքի համար, և որը Մարդու Որդին կտա ձեզ, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը՝ Աստված»։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.
Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին։
Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնի միջոցով մեռաք Օրենքի հանդեպ, որպեսզի պատկանեք ուրիշին, այսինքն՝ նրան, ով մեռելներից հարություն առավ, որպեսզի պտղաբեր լինենք Աստծու համար։
Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներ են։ Ի՞նչ է, Քրիստոսի անդամներն առնելով՝ պոռնիկի անդամնե՞ր դարձնենք։ Քա՛վ լիցի։
Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք,
Ձեր հանդեպ լցված եմ Աստծու նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի միակ փեսայի հետ՝ որպես անբիծ կույս՝ Քրիստոսին ներկայացնելու համար։
Եվ նա մեռավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, միայն իրենց համար չապրեն, այլև նրա համար, ով մեռավ և հարություն առավ իրենց համար։
Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչեցին իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ։
որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, այնպես, ինչպես Քրիստոս գլուխն է եկեղեցու՝ իր մարմնի, որի Փրկիչն ինքն է։