Ա Կորնթացիներին 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, վերջինների շարքը դասեց մահապարտների պես, որովհետև տեսարան դարձանք աշխարհի՝ թե՛ հրեշտակների և թե՛ մարդկանց համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ՝ առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես, քանի որ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։ |
Ինչո՞ւ այսպես պատահեց, որ ես դուրս ելա արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, և իմ օրերն ամոթալի վախճան ունեցան։
Քաղաքը լցվեց խռովությամբ. բոլորը միասին դիմեցին դեպի թատրոն՝ քարշ տալով Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պողոսի ուղեկիցներին։
Ասիացի իշխանավորներից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մոտ մարդ ուղարկեցին և աղաչեցին, որ թատրոնում չերևա։
Ինչպես որ գրված է. «Քեզ համար ենք մեռնում ամեն օր. համարվեցինք ոչխար սպանդի համար» (Սաղ. 43(44).23)։
Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել Քրիստոսի վրա, բոլոր մարդկանցից ավելի ողորմելի ենք։
Աբրահամի սերո՞ւնդ են՝ ես էլ։ Քրիստոսի սպասավորնե՞ր են, ավելի հանդգնությամբ կարող եմ ասել, թե ես առավե՛լ ևս։ Եթե վաստակով՝ առավել, եթե գանակոծությամբ՝ առավե՛լ ևս, եթե բանտարկությամբ՝ ավելի՛ քան նրանք, եթե մահվան վտանգով՝ բազում անգամ։
իբրև անծանոթներ, բայց բոլորից ճանաչվածներ, իբրև մահամերձներ, բայց ահավասիկ ողջ ենք, իբրև պատժվածներ, բայց ոչ մահապարտներ,
որպեսզի չխոտորվեք այս նեղությունների մեջ։ Որովհետև դուք ինքներդ գիտեք, որ ճիշտ այս բանի համար ենք սահմանված։
Չէ՞ որ բոլորն էլ սպասավորող հոգիներ են, որոնք ուղարկվում են ի սպասավորություն նրանց, որ ժառանգելու են փրկությունը։
մերթ նախատինքների և նեղությունների մեջ խայտառակվելով, մերթ այդպիսի բաներ կրողների վիճակին մասնակից լինելով։