Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են.
Ա Կորնթացիներին 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ մենք ոչ թե այս աշխարհի հոգին առանք, այլ Հոգին, որ Աստծուց է գալիս, որպեսզի ճանաչենք այն, որ Աստծու կողմից շնորհվեց մեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։ |
Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են.
Նա, որ իր Որդուն չխնայեց, այլ մեր բոլորի համար նրան մահվան մատնեց, ինչպե՞ս նրա հետ ամեն բան մեզ չի շնորհի։
բայց Աստված ընտրեց այն, ինչ այս աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին,
Իմաստությունը քարոզում ենք կատարյալներին, իմաստություն, որն այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի իշխաններինը, որ դեպի կործանում են գնում,
որովհետև ամեն ինչ ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան և թե՛ գալիքը. ամեն ինչ ձերն է։
Այդ անհավատների միտքն այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց մեջ չծագի Քրիստոսի փառքի Ավետարանի լույսը, Քրիստոսի, որ պատկերն է աներևույթ Աստծու։
որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։
Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։
Իսկ այն օծումը, որը դուք ընդունեցիք նրանից, բնակվում է ձեր մեջ, և կարիք չկա, որ մեկը ուսուցանի ձեզ։ Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն է ուսուցանում ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ։ Եվ ինչպես ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ։
Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։
Հրեշտակն ինձ ասաց. «Այս խոսքերը վստահելի են և ճշմարիտ. մարգարեներին ներշնչող Տերը՝ Աստված, իր հրեշտակին ուղարկեց իր այդ ծառայի մոտ՝ ցույց տալու այն, ինչ որ շուտով լինելու է։