Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Չեմ ուզում ձեզ հիմա անցողակի տեսնել. հույս ունեմ որոշ ժամանակ մնալ ձեզ մոտ, եթե Տերը թույլ տա։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև չեմ ուզում հիմա անցորդի պես ձեզ տեսնել. միառժամանակ ձեզ մոտ մնալու հույս ունեմ, եթե Տերը թույլ տա։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 16:7
8 Խաչաձեւ Հղումներ  

Մարդու սրտում բազում խորհուրդներ կան, բայց Աստծու խորհուրդը հավիտյան է մնում։


Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։


Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։


այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Այնուհետև Եփեսոսից մեկնեց


միշտ իմ աղոթքներում աղաչելով, որ թերևս որևէ ժամանակ Աստծու կամքով ինձ հաջողվի գալ ձեզ մոտ։


Բայց գալու եմ շուտով, եթե Տերը կամենա, գալու եմ ոչ թե լսելու գոռոզացածների խոսքերը, այլ տեսնելու նրանց զորությունը,


Այս վստահությամբ էի կամենում նախ գալ ձեզ մոտ, որպեսզի դուք կրկին շնորհ ընդունեք,


Փոխանակ ասեիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը։