Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Եթե պատահի, ձեզ մոտ կմնամ կամ նույնիսկ կձմեռեմ, որպեսզի դուք ճանապարհեք ինձ, ուր որ գնալու լինեմ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ հնարավոր է, որ ձեզ մոտ մնամ կամ նույնիսկ ձմեռեմ, որպեսզի դուք ինձ ճանապարհեք, ուր որ գնալու լինեմ։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 16:6
11 Խաչաձեւ Հղումներ  

Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։


Պողոսին տանողները նրան հասցրին մինչև Աթենք և Շիղային ու Տիմոթեոսին ուղղված պատվեր ստանալով, որ շտապ Պողոսի մոտ գնան, իրենք վերադարձան։


Մորմոքում էին մանավանդ նրա այն խոսքի վրա, որ այլևս իր երեսը չեն տեսնելու։ Եվ նրան ուղեկցեցին մինչև նավը։


Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։


Երբ նավահանգիստը ձմեռելու համար անհարմար թվաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանան հասնել Փյունիկե քաղաքը և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավակողմ և ցամաք էր նայում։


Եվ երեք ամիս հետո բարձրացանք դիոսկուրյանների նշանը կրող Ալեքսանդրիայի մի նավ, որը ձմեռել էր կղզում։


Երբ անցնելու լինեմ Իսպանիա, հույս ունեմ անցնելիս ձեզ տեսնել և ձեր օգնությամբ ճանապարհվել այնտեղ, եթե նախ փոքրիշատե ձեզնով լիանամ։


Ոչ ոք նրան թող չարհամարհի, ընդհակառակը, նրան խաղաղությամբ ճանապարհե՛ք, որ ինձ մոտ գա, որովհետև եղբայրների հետ նրան եմ սպասում։


և ձեր մոտից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մոտ և ձեր օգնությամբ ճանապարհվել Հրեաստան։


Երբ քեզ մոտ ուղարկեմ Արտեմասին կամ Տյուքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մոտ՝ Նիկոպոլիս, որովհետև մտադիր եմ այնտեղ ձմեռել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ