Ա Կորնթացիներին 16:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչ որ անեք, սիրո՛վ արեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն։ |
Եթե ուտելիքի պատճառով եղբայրդ մտատանջվում է, այլևս սիրով չես վարվում։ Քո ուտելիքով մի՛ կործանիր նրան, ում համար Քրիստոսը մեռավ։
Բայց դուք նախանձախնդի՛ր եղեք այն շնորհներին, որոնք լավն են։ Բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։
Սիրո՛ հետամուտ եղեք։ Նաև նախանձախնդի՛ր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ՝ մարգարեությանը.
Ճանաչում եք Ստեփանոսի ու Փորտունատոսի ընտանիքը, որ Աքայիա նահանգի առաջին պտուղներն են և իրենց նվիրեցին հավատացյալների ծառայությանը։ Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր,
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։
Եվ Տերն ինքը թող աճեցնի և առատացնի ձեր սերը միմյանց և բոլորի հանդեպ, ինչպես որ մերն էլ՝ ձեր հանդեպ,
Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ և ձեր հավատի ու սիրո բարի լուրն ավետեց մեզ, և որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում և ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես որ մենք էլ ձեզ,
Եղբայրնե՛ր, պարտք ենք համարում միշտ Աստծուն գոհություն հայտնել ձեզ համար, ինչպես որ պատշաճ է, որովհետև հետզհետե ավելի է աճում ձեր հավատը, և ավելի է շատանում ձեզնից յուրաքանչյուրի սերը մեկդ մյուսի հանդեպ,
Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։
Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։