Ա Կորնթացիներին 15:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բոլորից հետո երևաց նաև ինձ՝ իբրև մի անարգի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամենից հետո երևաց նաև ինձ՝ վիժվածքիս։ |
Եվ նա ինձ ասաց. “Մեր հայրերի Աստվածը նախօրոք ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը, տեսնես Արդարին ու նրա բերանից լսես ձայնը,
տեսա նրան, որ ինձ ասում էր. “Շտապի՛ր, իսկույն հեռացի՛ր Երուսաղեմից, քանի որ իմ մասին քո վկայությունը չեն ընդունելու”։
Այնպես պատահեց, որ երբ գնում էի և մոտենում Դամասկոսին, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից սաստիկ լույս փայլատակեց շուրջս.
Բայց վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրա. ես քեզ երևացի այն նպատակով, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն ամենի, որ տեսար, և այն բաների, որոնցով պիտի երևամ քեզ՝
Անանիան գնաց և մտավ այն տունը և ձեռքը դնելով Սողոսի վրա՝ ասաց. «Սավո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. ինձ Տերն ուղարկեց՝ Հիսուսը, որը քեզ ճանապարհիդ երևաց, որպեսզի տեսնես ու լցվես Սուրբ Հոգով»։
Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ իմ աչքերով տեսա Հիսուս Քրիստոսին՝ մեր Տիրոջը, չէ՞ որ իմ աշխատանքի արդյունքը դուք եք Տիրոջով։