Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։
Ա Կորնթացիներին 15:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես հողեղենի պատկերը կրեցինք, երկնավորի պատկերն էլ կկրենք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինչպես որ հողեղենի պատկերը կրեցինք, այնպես էլ երկնայինի պատկերը պիտի կրենք։ |
Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։
Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։
որովհետև Աստված նրանց, որոնց սկզբից էր ճանաչում, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպեսզի նա լինի անդրանիկը բազմաթիվ եղբայրների մեջ։
Եվ մենք ամենքս, բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը, ինչպես հայելու մեջ, այդ նույն պատկերով ենք փոխակերպվում փառքից փառք, ինչպես Տիրոջ Հոգով։
որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։
Սիրելինե՛ր, այժմ Աստծու որդիներ ենք, և դեռ հայտնի էլ չէ, թե ի՛նչ ենք լինելու։ Գիտենք, որ երբ նա հայտնվի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպիսին, ինչպիսին կա։