Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 15:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ՝ լուսնի պայծառությունը և ուրիշ՝ աստղերի պայծառությունը։ Աստղն էլ աստղից տարբերվում է իր պայծառությամբ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուրիշ է արեգակի պայծառությունը, ուրիշ է լուսնի պայծառությունը, և ուրիշ է աստղերի պայծառությունը։ Մի աստղը մյուսից տարբերվում է պայծառությամբ։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 15:41
10 Խաչաձեւ Հղումներ  

Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն,


չե՞նք տեսնում միթե, որ լուսավորող արեգակն անգամ հյուծվում է մի օր, լուսինը՝ մաշվում. այդ նրանցից չէ,


Մանկահասակ և կաթնակեր մանուկների բերանից Թող օրհներգություն ելնի ընդդեմ քո թշնամիների, Որ կործանվեն հակառակորդն ու թշնամին։


Ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, որովհետև Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում Տերն է թագավորելու և փառավորվելու ծերերի առաջ։


Տերը նրան ասաց. “Դու էլ՝ հինգ քաղաքների վրա”։


Կան նաև երկնավոր մարմիններ ու երկրավոր մարմիններ, բայց ուրիշ է երկնավոր մարմինների պայծառությունը, ուրիշ՝ երկրավոր մարմինների պայծառությունը,


Ճիշտ այդպես է նաև մեռելների հարությունը. հողի մեջ է դրվում եղծելի վիճակում և հարություն առնում անեղծ.


Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։