Ա Կորնթացիներին 15:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անմի՛տ, այն, ինչ դու սերմանում ես, չի բուսնի, մինչև չմեռնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անմի՛տ, ինչ որ սերմանում ես, չի աճի, եթե չմեռնի։ |
Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։
Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա։
Եվ այն, ինչ սերմանում ես, մի պարզ հատիկ է՝ ցորենի կամ ուրիշ սերմերի, և ոչ թե այն, ինչ ծլելու է։