Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։
Ա Կորնթացիներին 15:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երբ ամեն ինչ հնազանդվի նրան, այն ժամանակ նաև Որդին ինքը կհնազանդվի Աստծուն, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ամեն բան հնազանդվի նրան, այն ժամանակ Որդին ինքն էլ կհնազանդվի նրան, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։ |
Լսեցիք, որ ձեզ ասացի, թե՝ գնում եմ և կգամ ձեզ մոտ. եթե ինձ սիրեիք, ապա դուք ուրախ պիտի լինեիք, որ ես Հոր մոտ եմ գնում, որովհետև իմ Հայրը մեծ է, քան ես։
Ուզում եմ, որ դուք գիտենաք, որ ամեն տղամարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ տղամարդը, իսկ Քրիստոսի գլուխը՝ Աստված։
Այլապես, ի՞նչ կանեն նրանք, ովքեր մկրտվում են մեռելների փոխարեն, եթե իրոք մեռելները հարություն չեն առնում. ուրեմն ինչո՞ւ են մկրտվում նրանց փոխարեն։
որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։
Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։