Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 12:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 12:6
12 Խաչաձեւ Հղումներ  

Այս ամենն ահա կատարում է մարդու նկատմամբ Ամենազորը՝ երեք ճանապարհներով։


Սակայն Հիսուսը պատասխանեց նրանց. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, ուրեմն ես ևս գործում եմ»։


Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։


Թեև ծառայությունները զանազան են, բայց բաշխողը նույն Տերն է։


Իսկ երբ ամեն ինչ հնազանդվի նրան, այն ժամանակ նաև Որդին ինքը կհնազանդվի Աստծուն, որ ամեն ինչ հնազանդեցրեց նրան, որպեսզի Աստված լինի ամեն ինչ ամեն ինչում։


Հետևաբար ո՛չ նա է կարևորություն ներկայացնում, ով տնկեց, ոչ էլ նա, ով ջրեց, այլ Աստված՝ նա, ով աճեցրեց։


մեկ՝ Աստված, բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի միջոցով գործում է և մեր՝ բոլորիս մեջ է։


Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեր մեջ կամենալն ու կատարելն իր բարեհաճ ծրագրի։


Դրա համար աշխատում ու պայքարում եմ՝ նրա ուժի համեմատ, որ գործում է իմ մեջ զորությամբ։


Այստեղ այլևս չկա ո՛չ հրեա, ո՛չ էլ հեթանոս, թլփատություն կամ անթլփատություն, բարբարոս, սկյութացի, ծառա, ազատ, այլ Քրիստոսն է ամեն ինչ և ամեն ինչի մեջ։


ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մեջ, որպեսզի կատարեք իր կամքը, և մեր մեջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք հավիտյանս։ Ամեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ