Բայց դուք նախանձախնդի՛ր եղեք այն շնորհներին, որոնք լավն են։ Բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։
Ա Կորնթացիներին 14:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հետևաբար, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և մի՛ արգելեք լեզուներով խոսելը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։ |
Բայց դուք նախանձախնդի՛ր եղեք այն շնորհներին, որոնք լավն են։ Բայց ես ավելի լավ ճանապարհ ցույց կտամ ձեզ։
Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։
Սիրո՛ հետամուտ եղեք։ Նաև նախանձախնդի՛ր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ՝ մարգարեությանը.
Իսկ ով մարգարեանում է, մարդկանց հետ է խոսում՝ նրանց հավատն ամրապնդելու, մխիթարելու և սփոփելու համար։
Կուզենայի, որ դուք ամենքդ էլ լեզուներ խոսեիք, բայց նախընտրում եմ, որ մարգարեանաք, որովհետև ավելի լավ է նա, ով մարգարեանում է, քան նա, ով լեզուներ է խոսում, բացառությամբ այն դեպքի, եթե թարգմանվի, որպեսզի եկեղեցին ամրանա։